Մասին

Կենդանի երաժշտության հիմքում կապն է։ Ահա թե ինչի մասին է Crowdbuilder-ը։
2017 թվականից ի վեր՝Live DMA-ը՝ կենդանի երաժշտության ասոցիացիաների եվրոպական ցանցը, միավորում է նվիրյալ մասնագետների լսարանի զարգացման գծով աշխատանքային խմբի միջոցով։
2022-2024 թվականներին Եվրոպայի տարբեր երկրներից կենդանի երաժշտության 17 հարթակներ միավորեցին իրենց ուժերը՝ խորությամբ ուսումնասիրելու փոքր և միջին չափի տարածքներում լսարան ձևավորելու և զարգացնելու մարտահրավերները և հնարավորությունները։
Իրենց գործելակերպը վերանայելու, միմյանցից սովորելու և ավելի մեծ գաղափարի մեջ ներդրում ունենալու ընդհանուր ցանկությամբ առաջնորդվելով՝ այս հարթակները համագործակցեցին մի նախագծի շուրջ, որը հիմնված է հոգատարության, ստեղծարարության և համայնքի վրա։
Crowdbuilder-ը այդ համատեղ ճանապարհի արդյունքն է. գործիք, որը կառուցվել է համայնքի կողմից համայնքի համար։

Բացահայտեք նախագիծը

 

2017

 Ընդհանուր տեսլականներ

Ռեն, Ֆրանսիա

Եվրոպայի տարբեր երկրներից երաժշտական հարթակների ներկայացուցիչները միավորվեցին՝ փոխանակելով պատմություններ, թե ինչպես են զարգացնում իրենց լսարանը, քանի որ լսարանի զարգացումը շարունակում է մնալ երաժշտական հարթակների ընդհանուր և կենտրոնական առաջնահերթությունը։

 

2018

Նոր տեսություն

Գրանադա, Իսպանիա

Նրանց քննարկումները հանգեցրին այս տեսության վրա հիմնված գործիքի ստեղծմանը. համերգը համադրում է արվեստը, լսարանը և միջավայրը, և դրանցից մեկի փոփոխությունը վերափոխում է ամբողջ փորձառությունը։

2022

Փորձարկում

Բիլբաո, Իսպանիա

Տեսությունը փորձարկելու և գործիքը կատարելագործելու նպատակով մի քանի երաժշտական հարթակներ միացան երկամյա աշխատանքային խմբին։

2023

Գաղափարներ շարժման մեջ

Լիոն, Ֆրանսիա

Նրանք փոխանակեցին գաղափարներ, համեմատեցին տարբերությունները և գտան ընդհանուր եզրեր՝ գործիքը բարելավելու համար։

2023

Գործիքի ձևավորում

Հելսինկի, Ֆինլանդիա

Միասին նրանք մշակեցին և կատարելագործեցին գործիքը՝ այն դարձնելով արժեքավոր ամբողջ Եվրոպայում համերգների կազմակերպիչների համար։

2024

 Ծնվում է Crowdbuilder-ը

Դրեզդեն, Գերմանիա

Ահա թե ինչպես նրանք ստեղծեցին Crowdbuilder-ը՝ երաժշտական ​​​​հարթակների համար հզոր գործիք՝ լսարանը մեծացնելու և համայնք կառուցելու նպատակով: Այժմ նրանք հրավիրում են ձեզ համագործակցության, փորձարկումների և հայտնագործությունների նույն ճանապարհորդությանը…

 

 

Ցանկանու՞մ եք փորձարկել գործիքը։

Փորձի՛ր Crowdbuilder-ը

 

ԹԻՄԸ

Crowdbuilder-ը համատեղ ճանապարհի արդյունքն է։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին կյանքի կոչելու Crowdbuilder-ը։
Աշխատանքային խումբը հմտորեն ղեկավարել է Քեն Ֆիրման-ը՝ խմբին փոխանցելով էներգիա, հստակություն և տեսլական։

Team Crowdbuilder project to help live music venues develop audiences

Ինչպես նաև՝ Ֆիլ Անրիոն, Atelier Rock, Հույ (Բելգիա) |  Էգիա Սալնիկովա, Cesis Concert Hall, Ցեսիս (Լատվիա) | Շառլոտ Օլեյնիկ, Le Gueulard Plus, Նիլվանժ (Ֆրանսիա) | Գոնսալո Ռիսկադո, Music Box, Լիսաբոն (Պորտուգալիա) |  Էլիո Ջակոմա և Ֆրանչեսկա Բռակո, Povero Ragno, Կունեո (Իտալիա) |  Ստեֆան Լյուկե Մյուլլա և Սիսել Թոմեսսըն, Radar, Օրհուս (Դանիա) | Սելյա Կարոն, Rocking Chair, Վևե (Շվեյցարիա) | Այտոր Բենգոեցիա, Sanagustin Kulturgunea, Ազպեիտիա (Իսպանիա) | Ալեն Բրոար, L’Autre Canal, Նանսի (Ֆրանսիա) | Բենտե Սոֆտին, Lie Bydelshus, Սկիեն (Նորվեգիա) | Տիբո Էրմուե, Live DMA | Մեծ շնորհակալություն փողոցում պատահական անծանոթին, որը լուսանկարեց։

Միկելե Բորդոնե

Povero Ragno, Կունեո (Իտալիա)

Տեսեք կայքը

Ջուլիետ Օլիվարես

Live DMA

Տեսեք կայքը

Մայք Նաերտ

Het Depot, Լյովեն (Բելգիա)

Տեսեք կայքը

Ժան-Քրիստոֆ Ժերար

L’Autre Canal, Նանսի (Ֆրանսիա)

Տեսեք կայքը

Յանի Հաապսալո

G Live Lab, Տամպերե (Ֆինլանդիա)

Տեսեք կայքը

Կուկկա Հյուտոնեն

Tanssisali Lutakko, Յուվասուլա (Ֆինլանդիա)

Տեսեք կայքը

Ռայնե Պոլկինեն

Tanssisali Lutakko, Յուվասուլա (Ֆինլանդիա)

Տեսեք կայքը

Վալդո Վոլմեր

Stad als Podium, Հարդերվայք (Նիդերլանդներ)

Տեսեք կայքը

Լևի Ֆան Հոյգըֆորթ

Scheune, Դրեզդեն (Գերմանիա)

Տեսեք կայքը

Բեն Շորն

Scheune, Դրեզդեն (Գերմանիա)

Տեսեք կայքը

Մարին Իդիր

Petit Bain, Փարիզ (Ֆրանսիա)

Տեսեք կայքը

Թոմի Լեգիդո

Sala Mardi Gras, Ա Կորունյա (Իսպանիա)

Տեսեք կայքը

Քեն Ֆիրման

Advisor and facilitator, Անտվերպեն (Բելգիա)

Տեսեք կայքը

Յուսի Օրբինսկի

G Live Lab, Հելսինկի (Ֆինլանդիա)

Տեսեք կայքը

Մեյ Լին Վոլեն Հեգեթվայթ

Lie Bydelshus, Սկիեն (Նորվեգիա)

Տեսեք կայքը

Ֆիլիպ Վոլկենհոֆ

Illustrator, Դրեզդեն (Գերմանիա)

Տեսեք կայքը

Ֆրուդե Քլևելանդ Բորդսեն

Lie Bydelshus, Սկիեն (Նորվեգիա)

Տեսեք կայքը

Լուիզ Վերգա

Live DMA,

Տեսեք կայքը

LIVE DMA — ի մասին

Live DMA-ը ազգային կենդանի երաժշտության ասոցիացիաների եվրոպական ցանց է, որը հիմնադրվել է 2012 թվականին: Մեր անդամների միջոցով մենք աջակցում ենք 16 երկրներում ավելի քան 3,000 կենդանի երաժշտության հարթակներից, ակումբներից և փառատոներից բաղկացած ակտիվ համայնքի։ Մեր առաքելությունն է ամրապնդել կենդանի երաժշտության ոլորտը համագործակցության, գիտելիքի փոխանակման և կարողությունների զարգացման միջոցով։

Մենք ստեղծել ենք Crowdbuilder-ը, որպեսզի օգնենք հարթակներին զարգանալու և կապ հաստատելու իրենց լսարանի հետսա պրակտիկ գործիք է, որը ծնվել է համատեղ փորձից և ստեղծվել է կենդանի երաժշտության համայնքների մշակութային, սոցիալական և գեղարվեստական արժեքը խթանելու նպատակով։

Այցելի՛ր Live DMA կայք

3,000 կենդանի երաժշտության հարթակներից

16 երկրներում

Հաճախ տրվող հարցեր

Հարց ունե՞ս։ Թերթի՛ր մեր Հաճախ տրվող հարցերի բաժինը. պատասխանը կարող ես այնտեղ գտնել։ Եթե չես կարողանում գտնել, խնդրում ենք կա՛պ հաստատիր մեզ հետ. մենք սիրով կպատասխանենք։

Crowdbuilder-ը ստեղծված է ի՞նձ համար։

Անշուշտ։ Եթե կենդանի երաժշտության հարթակի, ակումբի կամ կազմակերպության մաս ես և ցանկանում ես ընդլայնել լսարանդ ու ամրապնդել համայնքդ, Crowdbuilder-ը քեզ համար է։
Աշխատելու եք խաղային, բացթողումները լրացնելու ձևաչափով, որն ընդգրկում է լսարանի և համայնքի զարգացման համար կարևոր վեց հիմնական թեմաներ։ Խոսքը ճիշտ պատասխաններ ունենալու մասին չէ. սա երկխոսություններ խթանելու, տեսակետներ փոխելու և ձեր թիմի հետ ընդհանուր տեսլական կառուցելու մասին է։
Սկզբնապես ստեղծված լինելով կենդանի երաժշտության հարթակների կողմից և դրանց համար՝ այս համագործակցային գործիքը կարող է նաև օգտակար լինել ցանկացած մշակութային կամ գեղարվեստական ​​կազմակերպության համար՝ վերանայելու իրենց համայնքների հետ փոխգործակցության ձևը: Անկախ նրանից՝ ղեկավարում ես ակումբ, հարթակ, ստեղծագործական տարածք, թե գեղարվեստական ​​​​կոլեկտիվի մաս ես, Crowdbuilder-ն օգնում է քեզ ու քո թիմին միասին մտորելու, մշակելու ռազմավարություն և ընդլայնելու ձեր լսարանը:
Crowdbuilder-ը պարզապես գործիք չէ, այն հրավեր է՝ համագործակցելու, ուսումնասիրելու և գտնելու ձեր լսարանի հետ կապ հաստատելու նոր եղանակներ։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Crowdbuilder-ն ավարտելու համար։

Խորհուրդ է տրվում ձեր թիմի հետ լիարժեք հանդիպմանը հատկացնել մոտ երկու ժամ։ Սակայն Crowdbuilder-ը ճկուն է. կարող եք այն ուսումնասիրել ձեր իսկ տեմպով, բաժանել ավելի կարճ հանդիպումների կամ կենտրոնանալ որոշակի բաժինների վրա՝ ըստ ձեր կարիքների։ Շտապելու կարիք չկա. հատկացրե՛ք անհրաժեշտ ժամանակը մտորելու և բովանդակային համագործակցության համար։
Գործընթացը ճիշտ կազմակերպելու համար խորհուրդ ենք տալիս նշանակել խաղավարի՝ ուղղորդելու խմբին, հետևելու ժամանակին և ապահովելու, որ բոլորը ներգրավված լինեն։

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են հատուկ հմտություններ կամ վերապատրաստում Crowdbuilder-ն օգտագործելու համար:

Ամենևին ո՛չ։ Crowdbuilder-ը նախագծված է բոլորին հասանելի լինելու համար. հատուկ գիտելիքներ կամ դյուրացման հմտություններ չեն պահանջվում։ Անհրաժեշտ է միայն թիմ, մի փոքր հետաքրքրասիրություն և միասին մտածելու պատրաստակամություն։ Ցանկության դեպքում կարող եք մեկին նշանակել իբրև «խաղավար»՝ գործընթացն ուղղորդելու համար, բայց դա կամավոր է և հեշտ է անել։
Կայքը նաև հասանելի կլինի մի քանի լեզուներով՝ Եվրոպայում տարբեր թիմերի համար դրա օգտագործումն ավելի դյուրացնելու նպատակով, սպասվում են նաև նոր թարգմանություններ։ Եթե ձեր լեզուն դեռևս հասանելի չէ, կարող եք կապ հաստատել մեզ հետ կամ հետևել Live DMA-ին սոցիալական ցանցերում՝ նոր տարբերակների թողարկման վերաբերյալ տեղեկությունների համար։

Ի՞նչ արդյունքներ կարող եմ ակնկալել Crowdbuilder-ն օգտագործելուց։

Հանդիպման ավարտին կունենաք ավելի հստակ ռազմավարություն ձեր լսարանը մեծացնելու և ձեր համայնքը հզորացնելու համար: Կձևավորեք նաև ընդհանուր պատկերացումներ, կբացահայտեք փոփոխության կարիք ունեցող ուղղությունները և սկիզբ կդնեք թիմի հետ կարևոր երկխոսությունների: Խոսքը վանդակներում նշումներ անելու մասին չէ. սա ձեր լսարանի կյանքում ձեր հարթակի դերի համար համընդհանուր տեսլականի կառուցման մասին է:

Կարելի՞ է Crowdbuilder-ն օգտագործել մեկից ավելի անգամ։

Անշուշտ։ Crowdbuilder-ը նախագծված է կրկնակի օգտագործման և հարմարեցման համար։ Դուք կարող եք վերադառնալ դրան ցանկացած պահի կամ օգտվել դրանից ամեն անգամ, երբ կանգնած եք փոփոխությունների առջև կամ ցանկանում եք նոր գաղափարներ առաջ քաշել։ Սա նաև հիանալի գործիք է նոր թիրախային լսարանի հետ աշխատելիս՝ ծառայելով և՛ որպես մեկնարկային կետ, և՛ որպես ընթացքի վերահսկման գործիք։

Արդյո՞ք Crowdbuilder-ը հավաքում կամ պահում է որևէ տվյալ։

Ո՛չ։ Մենք տվյալներ չենք հավաքում, չենք հետևում դրանց և չենք պահպանում։ Այն, ինչ դուք գրի եք առնում, մնում է ձեր և ձեր թիմի մոտ։ Դուք եք որոշում՝ ներբեռնեք վարժության ավարտին ձեր արդյունքները PDF ձևաչափով։ Ձեր մտքերը, ռազմավարություններն ու քննարկումները ամբողջությամբ ձերն են։

Կարո՞ղ եմ պահպանել իմ աշխատանքը և վերադառնալ դրան ավելի ուշ։

Անշուշտ։ Crowdbuilder-ը թույլ է տալիս պահպանել քո առաջընթացը և ցանկացած պահի վերադառնալ դրան՝ օգտագործելով անմիջապես ձեր էլ. փոստին ուղարկված անձնական հղումը։

Crowdbuilder-ն օգտագործելու համար պե՞տք է օգտահաշիվ ստեղծեմ կամ գրանցվեմ։

Գրանցվելու կարիք չկա։ Crowdbuilder-ը լիովին անվճար է և, մուտքը՝ բաց։ Գործիքը կարելի է օգտագործել անմիջապես կայքից և ներբեռնել ձեզ անհրաժեշտ նյութերը։ Չկան օգտահաշիվներ, գաղտնաբառեր. պարզապես սկսե՛ք ստեղծել ձեր լսարանը։

Ես ունեմ արձագանքներ, գաղափարներ կամ ուզում եմ ներդրում ունենալ. ինչպե՞ս կարող եմ աջակցել Crowdbuilder-ին։

Մենք սիրով կլսենք քեզ։ Crowdbuilder-ը կենդանի, զարգացող գործիք է, և քո ներդրումը մեզ կօգնի այն ավելի լավը դարձնելու։ Անկախ նրանից՝ ունես բարելավման առաջարկներ, ցանկանում ես օգնել գործիքը թարգմանելու քո լեզվով, ունես գաղափարներ այն ավելի մատչելի դարձնելու համար, թե ցանկանում ես կիսվել գործիքի օգտագործման քո փորձառությամբ, մի՛ հապաղիր կապ հաստատել մեզ հետ։

Մեզ հետ կարելի է կապ հաստատել կայքում տեղադրված հարցաթերթիկի կամ Live DMA-ի սոցիալական ցանցերի միջոցով։

Պատրա՞ստ եք մեծացնելու ձեր լսարանը և վերանայելու ձեր լսարանի ռազմավարությունը։

Միացե՛ք Crowdbuilder-ին և սկսե՛ք ուսումնասիրել գործիքը ձեր թիմի հետ՝ այն զվարճալի է, հեշտ և ստեղծված է ձեզ համար։

Փորձի՛ր Crowdbuilder-ը