Օգտվողի ուղեցույց

Պատրաստ ե՞ս փորձարկել Crowdbuilder-ը և կազմակերպել մի սեսիա ձեր թիմի հետ։ Այս էջում կգտնես ամենը, ինչ պետք է իմանաս, ինչպես նաև թիմի մի քանի խորհուրդներ։ Վայելիր և հաճույք ստացիր Crowdbuilder-ից։

Աշխատաշրջանից առաջ

Հավաքեք գործընկերներին

Հրավիրեք առնվազն մեկ գործընկերոջ՝ Crowdbuilder-ը ձեզ հետ անցկացնելու համար։ Հնարավորության դեպքում հրավիրեք տարբեր պաշտոններ և փորձ ունեցող մարդկանց, քանի որ յուրաքանչյուր տեսակետ կարող է հարստացնել քննարկումը։

Ամբողջ թիմի ներկայությունը պարտադիր չէ։ Փոքր խումբը կարող է կատարել վարժությունը, ապա արդյունքը ներկայացնել մյուս գործընկերներին՝ առաջարկելով արձագանքել, հարցեր տալ կամ լրացումներ անել։

Ժամանակ հատկացրեք և ընտրեք ձևաչափը

Լսարանի զարգացումը կարևոր է, բայց այն հազվադեպ է այնքան հրատապ թվում, որքան առօրյա գործառնական հարցերը։ Հատուկ ժամանակ հատկացրեք ձեր ռազմավարության վրա աշխատելու համար։ Հակառակ դեպքում հրատապ առաջադրանքները կարող են գերակշռել՝ ավելի քիչ տեղ թողնելով գիտակցված ընտրությունների, ուղղության ձևավորման և աշխատանքից հաճույք ստանալու համար։

Crowdbuilder-ի համար առանձնացրեք հատուկ ժամանակ՝ առցանց կամ առերես ձևաչափով։ Կարող եք ամբողջ գործընթացն ավարտել մեկ հանդիպման ընթացքում կամ բաժանել այն ավելի կարճ աշխատաշրջանների։ Crowdbuilder-ը կարող եք կիրառել թիմային սեմինարի ժամանակ, դրան նվիրել շաբաթական երկու թիմային հանդիպում կամ գտնել մի քանի կարճ ժամանակահատված և անցնել քայլերը հերթով։

  • Երկու ժամ տևողությամբ աշխատաշրջանը թույլ կտա ամբողջ գործընթացն ավարտել մեկ անգամում
  • Մեկական ժամ տևողությամբ երկու աշխատաշրջան․ նախ անցեք 0-ից 3-րդ քայլերը, ապա՝ 4-ից 6-րդ քայլերը
  • Մի քանի 20-րոպեանոց աշխատաշրջան․ յուրաքանչյուր անգամ անցեք մեկ քայլ

Աշխատաշրջանից առաջ պայմանավորվեք, թե քանի քայլ եք ցանկանում ավարտել և անհրաժեշտության դեպքում երբ եք շարունակելու։

Նշանակեք խաղավար

Ընտրեք մեկ անձի, որը կվարի աշխատաշրջանը։ Լսարանի զարգացման կամ հանդիպումների վարման նախնական փորձ անհրաժեշտ չէ։ Նրա դերն է՝

  • Կարդալ և պարզաբանել հարցերը
  • Բացահայտել մասնակցության կամ մատչելիության կարիքները
  • Յուրաքանչյուրին արտահայտվելու հնարավորություն տալ
  • Քննարկումներն ամփոփել կարճ պատասխանի տեսքով
  • Քննարկումը պահել թեմայի շրջանակում
  • Թույլ չտալ, որ մեկ հարցը չափազանց շատ ժամանակ զբաղեցնի․ այստեղ կատարյալ արդյունք չենք փնտրում
  • Ներկայացնել աշխատաշրջանը և բացատրել, որ խումբը կենտրոնանալու է մեկ լսարանի վրա և փնտրելու է կիրառելի պատասխաններ, այլ ոչ թե կատարյալ համաձայնություն։

Դուք խաղի վարպետ եք, ում օգնություն է պետք հաջորդ նստաշրջանը պատրաստելու համար՞ Համոզվեք, որ օգտագործում եք ստորև ներկայացված ստուգաթերթիկը։

Ի խաղավարի համառոտ թերթիկ

Աշխատաշրջանի ընթացքում

Մի ձգտեք կատարելության

Թույլ մի տվեք, որ ոչ կատարյալ պատասխանները կամ ոչ կատարյալ կազմակերպված աշխատաշրջանը խանգարեն առաջ շարժվել։ Նպատակը սկզբից ամեն ինչ ճիշտ անելը չէ, այլ բավական հստակ և կիրառելի մի տարբերակի հասնելը, որը հնարավոր կլինի փորձարկել, դրանից սովորել և բարելավել։

Բացեք Crowdbuilder-ը կայքում

Բացեք գործիքը կայքում, սկսեք նոր աշխատաշրջան և միասին հետևեք քայլերին։ Համոզվեք, որ մեկ անձ կարող է բացել առցանց գործիքը, բոլորը տեսնում են հարցերը, և ինչ-որ մեկը պատասխանները մուտքագրելու պատասխանատվություն է ստանձնել։

Պահպանեք քննարկման ընթացքը

Չափազանց երկար մի փորձեք լուծել յուրաքանչյուր անհամաձայնություն կամ կատարելագործել յուրաքանչյուր պատասխան։ Խաղավարը պետք է ամփոփի ասվածը, ստուգի՝ արդյոք խումբը շարունակելու համար բավարար ընդհանուր հիմք ունի, և անցնի հաջորդ քայլին։ Երբ հարցը լրացուցիչ տեղեկություն է պահանջում, գրանցեք այն և պայմանավորվեք, թե ինչ պետք է ստուգել աշխատաշրջանից հետո։

Ընտրեք փորձարկման համար բավական փոքր մասշտաբ

Լայն նպատակները վերածեք այնպիսի փոքր փորձարկման, որը հնարավոր է իրականացնել։

Այն պետք է թիմի համար բավական անվտանգ և իրագործելի թվա՝ միաժամանակ մնալով իմաստալից, ներգրավող և օգտակար գիտելիք տալու ունակ։ Առաջին փորձարկումը մեծ բյուջե կամ ծրագրի ամբողջական փոփոխություն չի պահանջում։

Աշխատաշրջանից հետո

Պայմանավորվեք առաջին գործողության շուրջ

Ավարտեք աշխատաշրջանը՝ համաձայնեցնելով առաջին գործնական քայլը։ Պայմանավորվեք և գրանցեք՝

  • Ի՞նչ ենք անելու։
  • Ո՞վ է ղեկավարելու այն։
  • Ո՞վ պետք է ներգրավվի։
  • Ե՞րբ է այն իրականացվելու։

Ի՞նչ ենք դիտարկելու և ե՞րբ ենք վերանայելու արդյունքները։ Նպատակը պարզապես ռազմավարություն կազմելը չէ, այլ այն կիրառելը, դրանից սովորելը և հետագա քայլերը որոշելը։

Այս գործընթացում օգտվեք «Ռազմավարությունից գործողության» մեր թերթիկից։

Ռազմավարությունից գործողության

Ստուգեք ձեր ենթադրությունները լսարանի հետ

Crowdbuilder-ի մեթոդը ձեզ մղելու է ենթադրություններ անել։ Ստուգեք դրանք՝ զրուցելով ընտրված խմբի անդամների, ոչ պաշտոնական ներկայացուցիչների կամ նրանց հետ արդեն կապ ունեցող կազմակերպությունների հետ։ Այս զրույցներն օգտագործեք թիմի ենթադրությունները հաստատելու, վիճարկելու և ճշգրտելու համար՝ նախքան ժամանակ կամ միջոցներ ներդնելը։

Անսպասելի պատասխանը ձախողում չէ։ Այն կարող է ցույց տալ, որ պետք է փոխել լսարանը, գաղափարը, միջավայրը կամ գործընկերությունները։

Վերանայեք ձեր սովորածը

Գաղափարը փորձարկելուց հետո կրկին հավաքեք թիմին և վերանայեք տեղի ունեցածը։ Արդյունքը համեմատեք նախնական ենթադրությունների հետ, պարզեք՝ ինչն աշխատեց, ինչը չաշխատեց և ինչը դեռ պարզ չէ, ապա որոշեք՝ շարունակել, հարմարեցնել, թե դադարեցնել փորձարկումը։ Անսպասելի արդյունքները օգտակար են, երբ օգնում են հաջորդ քայլի համար ավելի լավ որոշումներ կայացնել։

Հաճախ տրվող հարցեր

Հարց ունե՞ս։ Թերթի՛ր մեր Հաճախ տրվող հարցերի բաժինը. պատասխանը կարող ես այնտեղ գտնել։ Եթե չես կարողանում գտնել, խնդրում ենք կա՛պ հաստատիր մեզ հետ. մենք սիրով կպատասխանենք։

Մեր թիմը չի կարող համաձայնության գալ մեկ լսարանի շուրջ

Առաջին փորձարկման համար ընտրեք մեկ խումբ՝ հիմնվելով ձեր փորձի, առկա կապերի և կազմակերպության իրատեսական հնարավորությունների վրա։ Այս ընտրությունը մշտական չէ և չի բացառում այլ լսարանների։ Գրանցեք մյուս առաջարկները և վերադարձեք դրանց Crowdbuilder-ի հետագա աշխատաշրջաններում։

Մեր լսարանը դեռ չափազանց լայն է

«Երիտասարդներ» կամ «մշակույթով հետաքրքրված մարդիկ» կատեգորիաները չափազանց լայն են կոնկրետ որոշումներ ուղղորդելու համար։ Նեղացրեք խումբը՝ ավելացնելով ընդհանուր վայր, իրավիճակ, հետաքրքրություն, գործելակերպ, կարիք կամ խոչընդոտ։ Պարտադիր չէ լսարանը կատարյալ սահմանել, բայց այն պետք է այնքան կոնկրետ լինի, որ կարողանաք պատկերացնել՝ ովքեր են այդ մարդիկ, որտեղ գտնել նրանց և ինչ հարցեր տալ։

Մենք չգիտենք, թե այս լսարանն ինչ է ցանկանում։

Crowdbuilder-ը առաջարկում է ընտրված լսարանի մասին ենթադրություններ անել, բայց դրանք չպետք է ընդունվեն որպես փաստեր։ Օգտագործեք դրանք որպես մեկնակետ, ապա զրուցեք խմբի անդամների, ոչ պաշտոնական ներկայացուցիչների կամ նրանց հետ արդեն կապ ունեցող կազմակերպությունների հետ՝ ձեր գաղափարները ստուգելու, վիճարկելու և ճշգրտելու համար։ Պատրաստ եղեք ձեր սովորածի հիման վրա հարմարեցնել գաղափարը։

Մենք շատ սահմանափակ բյուջե ունենք

Լսարանի զարգացումը դիտարկեք որպես փորձարկում, այլ ոչ թե մեծ ներդրում։ Փոքրացրեք գաղափարի մասշտաբը, ներգրավեք համապատասխան գործընկերների և ստուգեք հիմնական ենթադրությունները՝ նախքան ավելի շատ ժամանակ կամ գումար հատկացնելը։ Փոքր փորձարկումը կարող է օգտակար լինել նույնիսկ այն դեպքում, երբ ակնկալված արդյունքը չի տալիս, եթե հստակ գիտեք, թե ինչ եք ցանկանում սովորել։

Մենք արդեն միջոցառման գաղափար ունենք

Միջոցառման գաղափարը սովորաբար ձևավորվում է 4-րդ քայլում։ Եթե Crowdbuilder-ը սկսում եք արդեն պատրաստ գաղափարով, վերադարձեք նախորդ քայլերին և ստուգեք՝ արդյոք այն արձագանքում է լսարանի բացահայտված կարիքին, այլ ոչ թե հետագայում լսարան եք ընտրում գաղափարը հիմնավորելու համար։ Եթե ոչ, հարմարեցրեք գաղափարը, վերանայեք միջավայրը կամ մի կողմ դրեք այն և մշակեք ավելի համապատասխան փորձարկում։

Որոշ գործընկերներ դիմադրում են գործընթացին

Դիմադրությունը մի դիտարկեք որպես ճնշելու ենթակա բան․ այն հաճախ ցույց է տալիս, որ գործընկերները պաշտպանում են գեղարվեստական ինքնությունը, պատասխանատվությունը կամ հաստատված աշխատելակերպը։ Crowdbuilder-ը ներկայացրեք որպես մեկ լսարանի համար սահմանափակ փորձարկում, ոչ թե կազմակերպության մշտական փոփոխություն։ Հարցրեք՝ ինչն է նրանց մտահոգում, և արդյոք առաջարկվող փորձարկումը կարելի է ավելի փոքր կամ անվտանգ դարձնել՝ պահպանելով դրա իմաստը։

Մենք չենք ցանկանում կորցնել մեր գեղարվեստական ինքնությունը

Վերադարձեք 0-րդ քայլին և հստակեցրեք, թե ինչն է սահմանում ձեր գեղարվեստական ինքնությունը։ Դա կարող է լինել որոշակի ժանր, բայց նաև բացահայտումների, գեղարվեստական ռիսկի, մշակութային փոխանակման կամ համայնքային մասնակցության հանդեպ հանձնառություն։ 4-րդ քայլում միջոցառման գաղափարը մշակելիս կարող եք պահպանել գեղարվեստական ծրագիրը՝ հարմարեցնելով դրա շուրջ եղած պայմանները, օրինակ՝ ժամանակը, վայրը, ձևաչափը, լսարանի վարքագիծը, սնունդը կամ լրացուցիչ գործողությունները։ Պետք չէ ձեր կազմակերպությունը վերաստեղծել։

Մեր կազմակերպությունն ունի մի քանի բաժին կամ ղեկավար

Մի փորձեք միանգամից ներգրավել կամ փոխել ամբողջ կազմակերպությունը։ Crowdbuilder-ը նախատեսված չէ ներքին հակամարտություններ կամ կառավարման ու հաղորդակցության ավելի լայն խնդիրներ լուծելու համար։ Մեկ բաժինը կամ հետաքրքրված գործընկերների փոքր խումբը կարող է անցկացնել հստակ սահմանված աշխատաշրջան, ապա ռազմավարությունն ու քաղած դասերը ներկայացնել ամբողջ կազմակերպությանը և հրավիրել արձագանքելու կամ հետագայում ներգրավվելու։

Մեր թիմը սովորաբար աշխատում է բնազդով և ոչ պաշտոնական քննարկումներով

Crowdbuilder-ը չի նախատեսում փոխարինել մասնագիտական փորձը, ինտուիցիան կամ ինքնաբուխ աշխատելակերպը։ Օգտագործեք այն որպես ժամանակավոր կառուցվածք՝ մեկ լսարանի և մեկ փորձարկման շրջանակում ձեր ենթադրություններն ու տարբեր տեսակետները տեսանելի դարձնելու համար։ Մեթոդը մեկ անգամ փորձեք, ապա միասին որոշեք, թե որ մասերն էին օգտակար և ինչպես կարող են համադրվել ձեր սովորական աշխատելակերպի հետ։

Պատրա՞ստ եք մեծացնելու ձեր լսարանը և վերանայելու ձեր լսարանի ռազմավարությունը։

Միացե՛ք Crowdbuilder-ին և սկսե՛ք ուսումնասիրել գործիքը ձեր թիմի հետ՝ այն զվարճալի է, հեշտ և ստեղծված է ձեզ համար։

Փորձի՛ր Crowdbuilder-ը